Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

7-ի հայտարարությունը

7-ի հայտարարությունը
04.09.2013 | 16:34

Բալթյան և Սկանդինավյան երկրների արտաքին գործերի 7 նախարարները հայտարարություն են տարածել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Նրանք կարծում են, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի ճնշման ներքո: «Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ